Ռազմական

Սպիտակ տան պարահանդեսային սրահի տակ կառուցվում է բունկեր. Թրամփ

Mariam Z.
Սպիտակ տան պարահանդեսային սրահի տակ կառուցվում է բունկեր. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի ներքևի հատվածում իրականացվում է վեցհարկանի ստորգետնյա բունկերի շինարարություն։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վեցհարկանի ստորգետնյա բունկեր է կառուցվում Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի տակ։ «Պարահանդեսային դահլիճի ամբողջ տանիքը նախագծված է ռազմական նպատակներով։ Այն ունի անօդաչու թռչող սարքերի մեծ տեղակայան։ Տանիքը ոչ միայն պաշտպանված է ԱԹՍ-ների հարվածներից, այլև այնքան ամուր է, որ դրոնի բախման դեպքում այն պարզապես հետ կթռչի՝ առանց որևէ վնաս պատճառելու։ Բացի այդ, այն ծառայելու է որպես անօդաչուների բազա, որը կպաշտպանի ողջ Վաշինգտոնը», — Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ 


Նրա խոսքով՝ վերևում գտնվող դահլիճի շենքը պաշտպանիչ դեր է խաղալու ստորգետնյա հատվածի համար. կառուցվածքային առումով դրանք մեկ ամբողջություն են կազմում։ Հարթ տանիքը նախատեսված է դիպուկահարների դիրքերի համար, որտեղից կերևա ամբողջ Վաշինգտոնը։ Թրամփը հավելել է, որ շենքի ապակիները կարող են դիմանալ նույնիսկ 10 սանտիմետրանոց փամփուշտի հարվածին։ Բունկերում կլինեն նաև ռմբապաստարաններ, զինվորական հոսպիտալ և զինվորականների համար նախատեսված հատուկ տարածքներ։ Շինարարությունն իրականացվում է մասնավոր նվիրատվությունների հաշվին և ընթանում է ըստ ժամանակացույցի։ Նախագահը նշել է, որ այս նախագիծը նվեր է Միացյալ Նահանգների համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250