Իտալիայի ԱԳՆ է կանչվել Իսրայելի դեսպանը
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ համաձայն երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիի հայտարարության։
Իսրայելցի նախարար Բեն-Գվիրի մասնակցությամբ տեսագրությունները որակվել են անընդունելի։ Անթույլատրելի է համարվել, որ ցուցարարները, որոնց շարքերում կան Իտալիայի բազմաթիվ քաղաքացիներ, արժանանան մարդկային արժանապատվությունը ոտնահարող նման վերաբերմունքի։
Իտալիայի իշխանությունները բարձրագույն ինստիտուցիոնալ մակարդակով շտապ կարգով իրականացնում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ միջադեպի ընթացքում ներգրավված Իտալիայի քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը երաշխավորելու նպատակով։
Իտալիան պահանջում է ներողություն խնդրել ցուցարարների հանդեպ դրսևորված վերաբերմունքի, ինչպես նաև Իտալիայի կառավարության հստակ պահանջների նկատմամբ ցուցաբերված կատարյալ արհամարհանքի համար։
Այս ամենի հետ կապված՝ Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը անհապաղ կանչում է Իսրայելի դեսպանին, որպեսզի պաշտոնական պարզաբանումներ ստանա կատարվածի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...