Ձկնամթերքի արտահանումը դեպի ԵՄ. օրենսդրական նոր սահմանափակումներ
2025 թվականի ապրիլից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների, մասնավորապես թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքը արտահանելու Եվրոպական միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն` ձուկ եւ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք է հայտ ներկայացնեն` Եվրոպական միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար: Օրենքների նախագծերով վերոնշյալ համակարգում գրանցման լիազոր մարմին է սահմանվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ): Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է տեսչական մարմնին, ստուգման եւ ԵՄ կանոնակարգերով հաստատված պահանջներին համապատասխանելու դեպքում ՍԱՏՄ-ն տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում եւ ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:
Վերոնշյալ կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ելնելով որոշակիության սկզբունքից՝ իրավական ակտերը, նաեւ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դարձնելու նպատակով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր:
Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել եւ ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվեն Եվրոպական միության կանոնակարգերի պահանջները: Դա երաշխիք կլինի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում Եվրոպական միության երկրներ ձուկ եւ ձկնամթերք արտահանելու հարցում:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։Վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թո...
Որքան գումար է ՀՀ կառավարությունն առաջարկել ՀԷՑ–ի համար. «Ազատություն»
«Ազատությունը» գրում է. «Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կա...