Զգուշացեք սխալ հաշվարկներից․ կստիպենք նրանց հանձնվել․ Իրանը պատասխանել է ԱՄՆ-ին
Իրանի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին կստիպի նահանջել։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Նա վերջնաժամկետ է սահմանում ռազմական հարվածի համար, այնուհետև ինքը չեղարկում է այն՝ զուր հույսով, որ կստիպի իրանցի ժողովրդին և պաշտոնյաներին հանձնվել։ Զորեղ զինված ուժերի և իրանական հզոր ազգի երկաթե բռունցքը կստիպի նրանց նահանջել և հանձնվել», - գրել է Ռեզային X սոցցանցում։
Իր հերթին, իրանական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին նախազգուշացրել է զերծ մնալ ևս մեկ «ռազմավարական սխալ կամ սխալ հաշվարկ» թույլ տալուց։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը դարձել են ավելի պատրաստված և ուժեղ, քան անցյալում էր, և այժմ պատրաստ են արձագանքել ցանկացած ագրեսիայի։
Աբդոլլահին նախազգուշացրել է, որ ցանկացած հետագա սխալ կհանգեցնի շատ ավելի հզոր պատասխանի, քան նախկինում։
Իրանցի պաշտոնատար անձանց մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցների խնդրանքով հետաձգել է Իրանի դեմ հարվածները, որոնք նախատեսվում էին մայիսի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...