Ռուսական բանակի վիճակը ծայրահեղ վատ է․The Wall Street Journal
Ամերիկյան պարբերականի վերլուծությունը ցույց է տալիս, որ ռուսական զինված ուժերը վերջին ամիսներին ռազմաճակատում ունեն լրջագույն խնդիրներ, սակայն ստեղծված իրավիճակը դեռևս բավարար չէ, որպեսզի Մոսկվան փոխի իր գործողությունները։
The Wall Street Journal հեղինակավոր պարբերականի վերլուծության համաձայն՝ չնայած ռազմաճակատում արձանագրված խնդիրներին և առաջխաղացման տեմպերի դանդաղմանը, ՌԴ-ն չի պատրաստվում վերանայել իր մակտավարությունը։ Մասնագետները փաստում են, որ Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման տեմպերը ներկայումս ամենացածրն են վերջին երկու տարվա ընթացքում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ռուսական կողմի ամսական կորուստները գնահատվում են տասնյակ հազարավոր զինվորներ։ Իրավիճակի փոփոխության հիմնական գործոններից մեկը Ուկրաինայի զինված ուժերի կողմից միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումն է։ Ուկրաինական դրոնները հաջողությամբ թիրախավորում են ռուսական թիկունքի լոգիստիկան, շտաբները, հակաօդային պաշտպանության և կառավարման համակարգերը։ Ռազմական վերլուծաբան Ռոբ Լիի խոսքով՝ Ռուսաստանի համար հետզհետե ավելի է բարդանում նման հեռավորության վրա պատասխան հարվածներ հասցնելը։
Մեկ այլ ռազմական փորձագետ՝ Ֆրանց-Շտեֆան Գադին, ընդգծում է, որ Ուկրաինան այժմ գտնվում է շատ ավելի ամուր դիրքերում, քան ենթադրվում էր նախապես։ Այդուհանդերձ, ըստ մասնագետի, պատերազմը ենթադրում է փոխադարձ հարմարվողականության փուլեր, և այժմ գլխավոր հարցն այն է, թե արդյոք ռուսական կողմը կկարողանա արդյունավետ լուծումներ գտնել ուկրաինական բանակի տեխնոլոգիական ու մակտավարական առավելություններին հակազդելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...