Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին՝ Մոսկվան չի աջակցի ոչ բարեկամական ուժերին մոտեցող երկրին
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև Հայաստանի ընտրության մասին:
Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ այս խնդիրը բավականին բարդ է, քանի որ տնտեսական ու քաղաքական գործոնները սերտորեն միահյուսված են, ինչը դրսևորվում է նաև երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի համատեքստում։
Օվերչուկի ձևակերպմամբ՝ Մոսկվան շահագրգռված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պահպանմամբ, որպեսզի երկիրը բաց չթողնի ներկայիս տնտեսական առավելությունները։ Նա շեշտել է, որ միությանն անդամակցելու 11 տարիների ընթացքում Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ-ի և կենսամակարդակի աճ։ Միևնույն ժամանակ, ՌԴ փոխվարչապետը մատնանշել է Երևանի ձգտումները դեպի ԵՄ՝ հիշատակելով նախորդ տարվա ապրիլին ընդունված օրենքը, և կոչ է արել հայկական կողմին արագ կողմնորոշվել, քանի որ առկա անորոշությունը խոչընդոտում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների կայացմանը։
Ռուսաստանի փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել Հայաստանը ԵԱՏՄ կազմում, սակայն Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ Նա հավելել է, որ ԵՄ-ի ռազմականացման պայմաններում Երևանը պետք է գնահատի իր քայլերի հետևանքները, քանի որ Ռուսաստանի համար անընդունելի է սեփական բյուջեի հաշվին աջակցել մի երկրի, որը մերձենում է իրեն ոչ բարեկամական կառույցների հետ։ Անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը՝ Օվերչուկը նշել է, որ Մոսկվայի ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տրանսպորտային մասնակի ապաշրջափակման գործընթաց է սկսվել: Հայաստանի կարգավիճակի հարցը քննարկվելու է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...