Հրազդանը դառնում է տարածաշրջանային AI կենտրոն․ հաստատվել է 4 մլրդ դոլարի նոր փուլը
Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը հայտարարություն է տարածել.
«Արդեն տեղյակ եք, որ Հրազդանում կառուցվում է արհեստական բանականության (AI) գործարան՝ 500 միլիոն դոլար ներդրմամբ։
Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաստատվել է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար։
Սա աննախադեպ հնարավորություն է ոչ միայն մեր համայնքի, այլև ողջ Հայաստանի համար՝ Հրազդանը տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։
Հատկանշական է, որ այսօր աշխարհում գործում են նմանատիպ ընդամենը 13 AI գործարաններ, և 14-րդը կառուցվում է հենց Հրազդանում։
Նշեմ նաև, որ AI գործարանի կառուցման և հետագա գործունեության առանցքային տեխնոլոգիական գործընկերն է NVIDIA ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան համաշխարհային շուկայում գնահատվում է շուրջ 4.6 տրիլիոն դոլար։
Կառուցում ենք ապագայի Հրազդանը՝ միասին»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1-ին անգամ ՀՀ–ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել: Այդ մասին հայտարարել է ԲՏ...
Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Օսիպյանին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից ԶԼՄ–ներին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Արթուր Օսիպյանին ձերբակալել են խու...
Հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը
Մայիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակ...
Փաշինյանը փակագծեր է բացել. ինչ է սպասվում զորահանդեսին
Վարչապետ Փաշինյանը Արմավիրի Գայ գյուղում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակ փակագծեր է բացել, թե ինչ է սպասվելու...