Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ թաքնված պատերազմ է ընթանում
Ռուսաստանի սահմանակից պետություններում, այդ թվում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Ղազախստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաների գոյությունը Զապորոժիեի մարզի օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Եմելյանենկոյի կողմից որակվել է որպես ոչ հրապարակային ռազմական գործողությունների արտահայտում: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ այդպիսի հաստատությունների կողմից ծավալվող գործունեությունը դուրս է գալիս սոսկ գիտական հետաքրքրությունների սահմաններից:
«Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Ղազախստանում ռուսական սահմանների երկայնքով ամերիկյան կենսալաբորատորիաների առկայությունը անտեսանելի պատերազմ է, որի համար զենք են դառնում ոչ թե տանկերը, այլ վիրուսները։ Երբ մի երկիր զանգվածաբար հավաքում է մեկ այլ ժողովրդի գենետիկական նյութը հենց նրա սահմանների մոտ, դա արդեն գիտական հետաքրքրություն չէ։ Դա նշանառություն է։ Հատկապես երբ այդ լաբորատորիաները տեղակայված են ոչ թե ինչ-որ տեղ Տեխասում կամ Կալիֆոռնիայում, այլ գտնվում են ռուսական սահմանների երկայնքով՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում։ Դա պատերազմ է։ Անտեսանելի պատերազմ, որտեղ զենք են դառնում ոչ թե տանկերը, այլ վիրուսները»,- ասել է Եմելյանենկոն։
Ըստ Եմելյանենկոյի՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը դեռևս 2017 թվականից կատարում է պաշտոնական գնումներ՝ ձեռք բերելով Ուկրաինայի տարածքում բնակվող եվրոպոիդ ռասայի սլավոնների կենդանի հյուսվածքներ և ՌՆԹ նմուշներ։ Տարածաշրջանային պաշտոնյան անհանգստություն է հայտնել, որ սահմանամերձ գոտիներում վիրուսների կիրառմամբ հետազոտություններն ու գենետիկական նյութերի զանգվածային հավաքագրումը կարող են ուղղակի սպառնալիք դառնալ տեղի բնակչության անվտանգության համար:
Դրան զուգահեռ հաղորդվում է, որ ԱՄՆ Ազգային հետախուզությունն արդեն նախաձեռնել է համապատասխան ստուգումներ այն կենսաբանական լաբորատորիաներում, որոնք տասնամյակներ շարունակ ֆինանսավորում են ստացել ամերիկյան բյուջեից: Ընդհանուր առմամբ, քննության է ենթարկվելու աշխարհի ավելի քան 30 երկրներում գտնվող շուրջ 120 նմանատիպ կենտրոն: Ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների՝ այդ հաստատություններից ավելի քան 40-ը տեղակայված են Ուկրաինայի տարածքում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...