Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով
Սիսիանում և Գորիսում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է բնակիչների հետ։
«Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրների, մտահոգությունների ու սպասումների մասին։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում հենց այդ խնդիրների լուծումն է՝ սոցիալական արդարության ապահովումը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումը։
Մենք համոզված ենք, որ արդյունավետ և պատասխանատու կառավարման պայմաններում հնարավոր է ոչ միայն լուծել կուտակված խնդիրները, այլ նաև մարդկանց վերադարձնել վստահությունն ու ապագայի հանդեպ հույսը։
Հանրությանը պետք է համախմբել, լսել մարդկանց և միասին լուծումներ գտնել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը։
Իմ կյանքի և գործունեության ընթացքում միշտ փորձել եմ անել այն, ինչի համար ժողովուրդը կարող է հպարտանալ։ Տարիներ առաջ Բաքվում ծածանված հայոց հաղթական եռագույնը բոլորիս հաղթանակն էր, մեր միասնականության ու ուժի խորհրդանիշը։
Այսօր էլ մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...
Զարուհի, Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես․ Փաշինյան
Քարոզարշավի շրջանակներում մայիսի 18-ին ունեցած ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմությանը։ Դիմելով Զ...