Երբ գա պահը, Հայաստանը կկայացնի իր ընտրությունը․ Միրզոյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը՝ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք չենք պատրաստվում «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել»,- ասել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հիշեցումներին, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, Միրզոյանը նշել է՝ Հայաստանը դա շատ լավ հասկանում է։
«Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք, որ պետք է լինենք այս կամ այն երկրների ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա, և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը։
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...