Արամ Առաջինը հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՒ
Ն.Ս. ԼԵՒՈՆ ԺԴ. ՊԱՊԻՆ ՀԵՏ
Այս առաւօտ` Երկուշաբթի, 18 Մայիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետը Վատիկանի մէջ առանձին հանդիպում ունեցաւ Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին հետ:
Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետը նախ անդրադարձաւ հետեւեալ նիւթերուն.- Զատկուան միացեալ թուականի ճշդում, բոլոր նահատակներու յիշատակութեան օր եւ Վատիկան Գ. Համաժողովի գումարում՝ կարեւորութեամբ ընդգծելով յիշեալ նիւթերուն հրամայական անհրաժեշտութիւնը համաքրիստոնէական կեանքէն ներս:
Ապա, անդրադառնալով Արցախի հարցին՝ Վեհափառ Հայրապետը շեշտեց Արցախի հայութեան վերադարձի իրաւունքը՝ միջազգային երաշխաւորութեամբ, եկեղեցիներու եւ պատմական կոթողներու պահպանումը՝ միջազգային օրէնքին համաձայն եւ Պաքուի մէջ կալանաւորուած Արցախի ղեկավարներու շուտափոյթ ազատ արձակման անհրաժեշտութիւնը:
Հայրապետը նաեւ խօսեցաւ Լիբանանի ներկայ կացութեան մասին՝ ընդգծելով Լիբանանի պետութեան գերիշխանութիւնն ու ներկայութիւնը լիբանանեան բոլոր հողերուն վրայ, Իսրայէլի հեռացումը Լիբանանի հարաւէն եւ զինադադարի յարգումը: Բնականաբար, ան նաեւ անդրադարձաւ միջ-եկեղեցական շարժումի կարեւորութեան, այս ծիրէն ներս անհրաժեշտ նկատելով աստուածաբանական հարցերու առընթեր բարոյագիտական խնդիրներու յատուկ կարեւորութիւն տալու առաջնահերթութիւնը:
Վերոյիշեալ կէտերուն գծով Պապը իր հասկացողութինն ու զօրակցութիւնը յայտնեց՝ իր կարգին տալով անհրաժեշտ բացատրութիւններ:
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը եւ Սրբազան Քահանայապետը յիշեալ հանդիպումէն ետք մէջ ընդ մէջ առանձին զրոյց ունեցան յիշեալ եւ այլ հարցերու գծով՝ տեսակէտներ ու մտահոգութիւններ փոխանակելով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստության դեպքով ՔԿ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտակա...
Հայտնի է՝ ով հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել Բուլղարիան, մրցույթում երկի...
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...