09:00 Լուրերը մեկ տողով. Սկանդալ Էրմիտաժում. պատերազմի վերսկսման վտանգ Մերձավոր Արևելքում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի զգալի մասում և Երևանում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և օդի ջերմաստիճանի նվազում, իսկ հանրապետության ճանապարհներն ու Լարսը բաց են։
•«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում բարեկարգվել են զբոսաշրջային արահետները և շուտով կբացվի նոր տեղեկատվական կենտրոն։
•Բաքվի գերությունից հունվարին հայրենիք վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը 5 ու կես տարի անց առաջին անգամ հանդիպել է դստերը։
•ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ պատերազմի վերսկսումը, ինչին զուգահեռ Վաշինգտոնը խոշոր զինտեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք։
•Իրանը հայտարարել է, որ չի նահանջի ԱՄՆ-ի սպառնալիքների առաջ և ցանկացած երկխոսություն ընթանում է երկրի գերագույն առաջնորդի վերահսկողությամբ։
•Չինաստանը պարտավորվել է առաջիկա երեք տարիներին ԱՄՆ-ից գնել առնվազն 17 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք։
•Թուրքիայի Չորլու շրջանում զինված ծեծկռտուքի վայր ժամանած ոստիկանները գնդակահարվել են, իսկ հարձակվողը փոխհրաձգության ժամանակ վիրավորվել ու ձերբակալվել է։
•Մոսկվայի Իզմայլովոյի «Կրեմլի» տարածքում ԱԹՍ-ների ենթադրյալ հարձակման հետևանքով ուժգին պայթյուն է որոտացել և հրդեհ է բռնկվել։
•Չինաստանի հարավում տեղի ունեցած 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մարդկային զոհեր են գրանցվել։
•Էրմիտաժում թաքցված դանակով զինված տղամարդը բռնի ուժով անցել է արգելապատնեշը և նստել Մեծ կայսերական գահին։
•Հայ ըմբիշ Ավետիք Թութխալյանը հաղթել է վրացի մրցակցին և նվաճել Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։