Նրանք դիտավորյալ սպառնալիքներ են ստեղծում․ Իրանի ԱԳՆ-ն՝ կոշտ հայտարարությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, նշել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական քայլերի պատճառով ձախողվել են երկկողմ դիվանագիտական գործընթացները։ Իրանցի դիվանագետի պնդմամբ՝ Վաշինգտոնն ու Թել Ավիվը դիտավորյալ սպառնալիքներ են ստեղծում էներգետիկ հանգուցային ուղիների անվտանգության համար։
Բաղային ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սեփական քայլերի պատասխանատվությունից խուսափելու համար փորձում է մեղադրել Իրանին։ Նա այս գործելաոճը համեմատել է Նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի այն մոտեցման հետ, երբ սեփական արարքների մեջ մեղադրում են դիմացինին։
Իրանի ԱԳՆ խոսնակը Վաշինգտոնի վարած քաղաքականությունը նմանեցրել է նաև Հին Հռոմի կայսրության նվաճողական քաղաքականությանը։ Հղում կատարելով պատմաբան Տացիտի աշխատություններին և հռոմեացի զորավար Ագրիկոլայի՝ Բրիտանական կղզիներում իրականացրած արշավանքներին՝ նա հավելել է, որ ԱՄՆ-ն սկզբում հրահրում է պատերազմներ ու ճգնաժամեր, իսկ այնուհետև շարունակում է էսկալացիան՝ «խաղաղության վերականգնման» պատրվակն օգտագործելով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...