«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ
ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 10-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։
Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
«Հայկական ժամանակ»-ի Ստեփանավանի աղբյուրները հայտնում են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյուլագարակի «Հեքիաթներ» կոչվող ռեստորանում: Վիճաբանողներից երկուսը՝ Արսեն Գևորգյանը և Մանվել Չերքեզյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր-ակտիվիստներ են, իսկ երրորդ անձը՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, եղել է նույն կուսակցության համակիր, իսկ այժմ փոխել է քաղաքական հայացքները և սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Նրանք միասին ճաշել են նշված ռեստորանում, ապա Արսեն Գևորգյանը և Մանվել Չերքեզյանը վիճաբանել են Ալբերտ Ղարաքեշիշյանի հետ, ծեծել նրան՝ պատճառելով մարմանական վնասվածքներ:
Վերջիններս փորձել են կոծկել այս դեպքը, սակայն ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի մանրամասները ու հայտնաբերել նրանց:
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Անհետացել են իմ նամակները. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երեք տարի է՝ Բաք...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...