Ոստիկանները Երևանում հալյուցինոգեն սունկ են հայտնաբերել. կա ձերբակալված
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին:Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվեցին Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվեց կոկաին տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով։
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվեց էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։ 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային...
Ո՞նց կարող է ԱՊՊԱ-ն էսքան թանկանալ, ո՞նց
Այս հարցադրումը վերջին ժամանակներս հաճախ է հնչում Auroranews-ի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի ժամանակ: Վարորդնե...
Գաղտնազերված տեղեկություն «թռչող ափսեների» անձնակազմերի մասին
ՀԴԲ-ի (FBI) կողմից գաղտնազերծված ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերում հայտնվել են «թռչող ափսեների անձնակազմերի» նկարագրությ...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են ձերբակալում «Nissan»-ի վարորդին նվաստացնող 19-ամյա երիտասարդին
Ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների ն...