Ռուս կինը դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և անհետացել
Մոսկվայից Երևան ժամանած 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և անհետացել։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Sputnik Արմենիային հայտնել է, որ ազգությամբ ռուս Լյուդմիլա Լևանովան մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղից դուրս գալուց հետո նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կինը Մոսկվայից ուղևորվում էր Քիշնև, իսկ Երևանը տարանցիկ կետ էր, որտեղ նա պետք է անցկացներ 1.5 ժամ։
Անհետացածի դուստրը՝ Աննան, սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրել է, որ մայրը Երևան է հասել մայիսի 13-ին՝ ժամը 06։34-ին։ Թոշակառուին օդանավակայանում պետք է դիմավորեին ուղեկցորդները՝ տեղափոխման հարցում աջակցելու նպատակով։
Հարազատների կարծիքով՝ Լևանովան հնարավոր է մոլորվել է կամ դուրս եկել քաղաք ու գնացել անհայտ ուղղությամբ։ Ըստ սոցցանցերում շրջանառվող լուրերի՝ ռուս կինն ունի առողջական խնդիրներ՝ տառապում է դեմենցիայով։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
Ինքնաթիռը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման պատճառով
Մալագայից Ամստերդամ թռչող KLM ավիաընկերության օդանավը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման մեջ «ռումբ» բառի հայտնաբերումից հ...