Ինքնաթիռը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման պատճառով
Մալագայից Ամստերդամ թռչող KLM ավիաընկերության օդանավը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման մեջ «ռումբ» բառի հայտնաբերումից հետո։
Թռիչքին պատրաստվող ինքնաթիռում ուղևորներից մեկը նկատել է կասկածելի Wi-Fi ցանց, որը կրել է «Ալլահու Ակբար (ռումբ օդանավում)» անվանումը։ Անձնակազմը կատարվածի մասին զեկուցել է օդանավակայանի համապատասխան ծառայություններին, ինչից հետո օդանավը վերադարձվել է նստեցման ելքի մոտ։
Իականացված տարհանումից հետո ուղեբեռն ու ձեռքի իրերը ենթարկվել են կրկնակի զննության՝ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն որևէ վտանգավոր առարկա չի գտնվել։ «Լայնածավալ գործողության» պատճառով չվերթը մեկնարկել է չորս ժամ ուշացումով։ Քանի որ միջադեպը տեղի չի ունեցել ավիաընկերության մեղքով, ուղևորներին փոխհատուցում չի տրամադրվել։ Ըստ լրատվամիջոցների՝ կասկածելի ցանցը ստեղծողի ինքնությունը դեռ պարզված չէ, և ենթադրվում է, որ սպառնալիքն անհաջող կատակ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...