Լատվիայի վարչապետը հրաժարական տվեց. դրոնները չէին խոցվել
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան հրաժարական է տվել կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրի օդային տարածքում դրոնների հետ կապված ճգնաժամի ֆոնին։
Հիշեցնենք՝ Լատվիայում քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել «Պրոգրեսիվներ» կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականը։ Նա պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ Լատվիայի օդային տարածք էին ներթափանցել երկու դրոն (ենթադրաբար՝ ուկրաինական)։ Դրանք չեն խոցվել, և արդյունքում ընկել են Ռեզեկնե քաղաքի նավթապահեստի տարածքում։ Կառավարությունը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ անօդաչուները չեն խոցվել։
Սպրուդսին փոխարինելու համար Սիլինյան առաջադրել է գնդապետ Ռայվիս Մելնիսին՝ փաստացի վերցնելով նախարարական պորտֆելը «Պրոգրեսիվներից»։ Ի պատասխան՝ կուսակցությունը կոչ է արել երկրի նախագահ Էդգարս Ռինկևիչսին սկսել խորհրդակցություններ և նոր վարչապետի որոնումներ։
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...