Անչափահաս աղջկան առևանգել են և սեռական բռնության ենթարկել. հայտնի է դատավճիռը
Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը):
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:
Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
Ինքնաթիռը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման պատճառով
Մալագայից Ամստերդամ թռչող KLM ավիաընկերության օդանավը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման մեջ «ռումբ» բառի հայտնաբերումից հ...