Նորովիրուսի բռնկում. 1700 մարդ մեկուսացվել է
Ֆրանսիայի իշխանությունները մեկուսացրել են ավելի քան 1700 մարդու Ambition զբոսանավի վրա, որը խարիսխ է գցել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքում՝ 90-ամյա ուղևորի մահից հետո, որը ենթադրաբար պայմանավորված է եղել նորովիրուսով, գրում է France24-ը։
Ինչպես հրատարակությանը հայտնել են պաշտոնյաները, Ambassador Cruise Line ընկերության նավը, որի տախտակամածին կար Իռլանդիայից և Մեծ Բրիտանիայից ժամանած 1233 ուղևոր, Բորդոյի արևմտյան նավահանգիստ է հասել մայիսի 12-ին։ Առողջապահության մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ զբոսանավի ուղևորներից մեկը՝ 90-ամյա մի տղամարդ, մահացել է, իսկ մոտ 50 հոգու մոտ ի հայտ են եկել նորովիրուսի ախտանիշներ։
Նորովիրուսը բարձր վարակելիությամբ վիրուս է, որն առաջացնում է սուր գաստրոէնտերիտ, այսինքն՝ ստամոքսի և աղիքների բորբոքում։ Այն հաճախ փոխանցվում է աղտոտված սննդի, ջրի, մակերեսների միջոցով կամ հիվանդ մարդու հետ անմիջական շփման դեպքում։ Վիրուսն աչքի է ընկնում արտաքին միջավայրում բացառիկ կայունությամբ և վարակվելու համար անհրաժեշտ չափազանց փոքր չափաբաժնով։
Նորովիրուսային վարակի հիմնական ախտանիշները ներառում են հանկարծակի սրտխառնոց, փսխում, փորլուծություն և որովայնի ցավեր, ինչպես նաև երբեմն տենդ և մարմնի ջարդվածություն։ Յուրահատուկ բուժում գոյություն չունի. թերապիան սահմանափակվում է հեղուկի և էլեկտրոլիտների լրացմամբ՝ ջրազրկումը կանխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
Ինքնաթիռը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման պատճառով
Մալագայից Ամստերդամ թռչող KLM ավիաընկերության օդանավը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման մեջ «ռումբ» բառի հայտնաբերումից հ...