Լավ լուր գործարարների համար. Ռուբեն Ռուբինյան
Լավ լուր գործարարների համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«ՀՀ֊Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։
Այսինքն Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
Շարունակում ենք աշխատել սահմանի՝ այդ թվում Գյումրի֊Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։Վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թո...
Որքան գումար է ՀՀ կառավարությունն առաջարկել ՀԷՑ–ի համար. «Ազատություն»
«Ազատությունը» գրում է. «Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կա...