Կշարունակենք պատրաստվել պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսի զինված ուժերում կշարունակվեն կետային զորահավաքային գործողությունները՝ ուղղված առանձին զորամասերի մարտական պատրաստվածության ստուգմանն ու բարելավմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ամփոփվել են բանակի լայնամասշտաբ ստուգումների արդյունքները։
Պետության ղեկավարի խոսքով՝ թեև Բելառուսը հավատարիմ է խաղաղասիրական քաղաքականությանը, սակայն զինված ուժերը պետք է մշտապես պատրաստ լինեն հնարավոր ռազմական գործողությունների։ Լուկաշենկոն ընդգծել է, Բելառուսի զինվորականները կշարունակեն «պատրաստվել պատերազմի»․ դա կրելու է շարունակական բնույթ, և կետային զորահավաքները լինելու են այդ գործընթացի հիմնական գործիքներից մեկը։
Հանդիպման ընթացքում նախագահը հույս է հայտնել, որ զինվորական ղեկավարությունը պատշաճ հետևություններ կանի նախորդ ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների վերաբերյալ։ Նա պաշտպանության նախարարի ուշադրությունը հրավիրել է բացթողումների վերացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ բանակի արդիականացման և կատարելագործման գործընթացը չպետք է սահմանափակվի միայն անցկացված միջոցառումներով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...