Քաղաքականություն

ԱՄԷ-ի ծրագրած գաղտնի հարվածն Իրանի դեմ բացահայտվել է

ԱՄԷ-ի ծրագրած գաղտնի հարվածն Իրանի դեմ բացահայտվել է
Արաբական Միացյալ Էմիրությունները ռազմական գործողություններ են իրականացրել Իրանի դեմ այն ժամանակահատվածում, երբ կողմերի միջև փորձ էր արվում հրադադար հաստատել։ Ըստ The Wall Street Journal պարբերականի…

Արաբական Միացյալ Էմիրությունները ռազմական գործողություններ են իրականացրել Իրանի դեմ այն ժամանակահատվածում, երբ կողմերի միջև փորձ էր արվում հրադադար հաստատել։ Ըստ The Wall Street Journal պարբերականի հրապարակած տվյալների՝ Աբու Դաբիի թիրախում է հայտնվել Պարսից ծոցում գտնվող Լավան կղզու նավթավերամշակման գործարանը։ Թեև Էմիրությունները պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, ամերիկյան աղբյուրները նշում են, որ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի սկզբին։


Հրապարակման մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները գաղտնի կերպով ողջունել է ԱՄԷ-ի ներգրավվածությունը հակամարտությանը։ Շեշտվում է նաև, որ Էմիրությունների զինված ուժերը տեխնիկապես բարձր հագեցվածություն ունեն՝ զինված լինելով արևմտյան արտադրության ժամանակակից կործանիչներով և հետախուզական համակարգերով։


Հավելենք՝ իրադարձությունները զարգացել են ապրիլի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած երկշաբաթյա դադարից հետո։ Թեև Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, և ապրիլի 13-ից ԱՄՆ-ն սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը, Էմիրությունների գործողությունները լրացուցիչ լարվածություն են հաղորդել տարածաշրջանային իրավիճակին։ Սպիտակ տան ղեկավարը հետագայում մերժել է Թեհրանի առաջարկները՝ դրանք որակելով անընդունելի։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250