ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նոր փոփոխություն «Վայլդբերրիզ»-ի հետ կապված
Էկոնոմիկայի նախարարությունը գործարարներին ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող են դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ ( https://www.armcci.am/ ):
«Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝
- Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝
Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝
— համապատասխանության սերտիֆիկատ,
— որակի հայտարարագիր։
Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝
https://armnab.am/CertificationBodyList։
Այլ ապրանքների դեպքում՝
— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։
— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։
- ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝
— մաքսային հայտարարագիր։
Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝
Հետադարձ կապի ձևաթուղթ՝
https://docs.google.com/.../1FAIpQLSenqylVppuJhJ.../viewform։
Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Wildberries հարթակը հայտնել էր Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների աստիճանական վերականգնման մասին՝ մաքսային նոր պահանջների և փաստաթղթային գործընթացների կարգավորումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թո...
Որքան գումար է ՀՀ կառավարությունն առաջարկել ՀԷՑ–ի համար. «Ազատություն»
«Ազատությունը» գրում է. «Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կա...