Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է
Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ անձը՝ Վ.Ե.-ն ևս կալանավորվեց երկու ամսով։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք՝ նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։
Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով երկու անձ կալանավորվել է։ Երկուսին էլ 2 ամսով են կալանավորել։
Գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին՝ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային...