«Փաշինյանը չի կարողանում ճիշտ մարդկանց նշանակել պատասխանատու պաշտոններում»․ Գագիկ Ծառուկյան
Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ճիշտ մարդկանց նշանակել պատասխանատու պաշտոններում, ինչի արդյունքում էլ ձախողում է պետության կառավարումը․ այսօր Կոտայքի մարզի Հրազդան մարզկենտրոնում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա նաև հավելեց , որ բացառում է Փաշինյանի հետ հետընտրական համագործակցությունը
«Բացառում եմ, որովհետև հրապարակում, երբ բոլորս սպասում էինք արդարության սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին ժողովրդի հետ, հիշո՞ւմ եք: Գնացել եմ Հրապարակ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, էսօր մեզ պետք է փոփոխություն, ո՞ւմ եք ձեր ձայնը տալու՝ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որովհետև դեմքերը այդ երեքն էին, բոլորը գոռացել են՝ Նիկոլ Փաշինյան: Ասել եմ՝ մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում ենք վարչապետ: Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ», և այլն: Մենք եղանք իրենց հետ գործընկեր, իր ասածները չկատարեցինք, որովհետև անընդունելի էր, անմիջապես դրեց Հրապարակում մեր նախարարներին հանեց, հանե՞ց, էսօր մենք պատասխանատու չենք չէ՞ եղածի համար», - ասաց Ծառուկյանը:
Թե Փաշինյանի որ հայտարարություններն են եղել անընդունելի, Գագիկ Ծառուկյանը չմանրամասնեց:
Նմանատիպ հոդվածներ
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...