Քաղաքականություն

Պատիժները կխստացվեն՝ թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար․ նախագիծ

Ofelya
Պատիժները կխստացվեն՝ թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար․ նախագիծ

Առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կառավարության հետ համաձայնեցրել եմ և առաջարկում եմ է՛լ ավելի խստացնել թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժները: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:


«Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 10 տարվա պատիժ:


Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով Տելեգրամ կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ:


Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:


Առաջարկում եմ խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը՝ պատիժ-տուգանքը սահմանելով առավելագույնը 10-ապատակի փոխարեն 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով պատիժ:


Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը 10-ապատկից 30-ապատակի փոխարեն սահմանել 20-ապատիկից մինչև 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ:


Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-5 տարվա փոխարեն սահմանել 3-6 տարվա պատիժ»,- նշել է պատգամավորը:


Առաջարկվում է նաև սեփական օգտագործման համար մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը կրկնապատկել՝ 200-400 հազարի փոխարեն սահմանելով 400-800 հազար դրամ: Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400-800 հազար դրամ պատժի փոխարեն սահմանել 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ պատիժ:


Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է , որ նախագիծը միտված է սանկցիաների խստացմանը և հանցագործության կանխարգելմանը, սակայն պետության գործիքակազմը պետք է նաև գործի դրվի թմրանյութերի տեսակները սահմաններից ներս չթողնելուն: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250