Նույնականացման քարտը 16 տարեկանից կդառնա պարտադիր. ԱԺ որոշումը
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթին, որով ներդրվում է կենսաչափական նոր համակարգ։
Ազգային ժողովի մայիսի 11-ի արտահերթ նիստում քննարկվել և ընդունվել է օրենսդրական փաթեթը, որի նպատակը կենսաչափական նոր համակարգի ներդրման համար իրավական ընթացակարգեր ապահովելն է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ գործընթացն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։ Ըստ նախարարի՝ այս փոփոխությունները նպաստելու են նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։
Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում է, որ 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ 6-ից 16 տարեկանների դեպքում քարտի տրամադրումը կլինի կամավոր սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկան երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։ Նշենք, որ ներկայում նույնականացման քարտ տրվում է միայն 16 տարին լրացած անձանց։
Նախարարը նաև շեշտել է, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանեցվելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին։ Բացի այդ, օտարերկրացիներին տրվող բոլոր փաստաթղթերը պարտադիր պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...