17:00 Լուրերը մեկ տողով. Դաժանություն կենդանու հանդեպ, վտանգավոր թեյնիկներ շուկայում և Տիգրան Արզաքանցյանի սնանկացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ներքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկում մեքենային կապված շանը քարշ տվող վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
•Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը զգուշացնում է Գերմանիայից ներմուծված վտանգավոր թեյնիկների վաճառքի մասին։
•Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել տեղի արտադրամասի պատճառած գարշահոտության դեմ։
•Դատարանի որոշմամբ գործարար և նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ճանաչվել է սնանկ։
•Ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր գալիս են Հայաստան հատուկ այն նպատակով, որպեսզի ընտրություններին քվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
•Այն ժամանակ պետությունը, իր վերաբերմունքի առումով, միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, դա միշտ է եղել։ Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
•Թուրք լրագրողները Գյումրիում ուսումնասիրել են Հայաստան-Թուրքիա երկաթուղու և անցակետի վերագործարկման հեռանկարները։
•Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ռազմական հակամարտություններում հաջողության հասնելու միակ միջոցը ցամաքային գործողություններն են։
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...