Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ձերբակալման ժամկետը լրանալուց հետո ազատ է արձակվել։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ ձերբակալման 72 ժամը լրանալուն պես՝ ժամը 15:30-ին, Վեդիի երեխաների հորեղբայրն ազատ է արձակվել։ Այդուհանդերձ, ներկայումս դեռ ընթանում են ակտիվ քննչական գործողություններ, և առաջիկայում պարզ կդառնա մեղադրանք առաջադրելու հարցը։
Հարկ է նշել, որ փետրվարին ստացված ահազանգի հիման վրա ոստիկանությունը մանկապղծության գործով ձերբակալել էր երկու կասկածյալի։ Գործը փոխանցվել էր Քննչական կոմիտե, սակայն տղամարդիկ չէին կալանավորվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ ազատության մեջ հայտնվելուց հետո նրանք շարունակել էին անառակաբարո գործողություններ կատարել աղջիկների նկատմամբ։ Իրավապահների գործողություններից վրդովված՝ երեխաների հորեղբայրը, ըստ տեղեկությունների, վնասվածք էր հասցրել տղամարդկանցից մեկին, ինչից հետո նրան ձերբակալել էին։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...