Պեսկովը խոսել է Ֆիցոյի միջոցով Զելենսկուց ստացվելիք ուղերձից
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վլադիմիր Զելենսկուց ուղերձներ չի փոխանցել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ սլովակյան Pravda թերթը, հղում անելով ԱԳՆ հայտարարությանը, գրել էր, որ Սլովակիայի վարչապետը Մոսկվա կատարած այցի ժամանակ կարող է ուղերձ փոխանցել Վլադիմիր Զելենսկուց: «Ո՛չ, չի փոխանցվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին այն մասին, թե արդյոք Ֆիցոն արդեն որևէ ուղերձ փոխանցել է Զելենսկուց:
Նա հստակեցրել է, որ Կրեմլում արդեն կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը նախատեսված էր Հաղթանակի օրվա տոնակատարությանը ժամանած օտարերկրյա առաջնորդների համար, Պուտինը և Ֆիցոն զրուցելու հնարավորություն չեն ունեցել:
«Ընդունելությանը բոլորն էին ներկա, այնտեղ առանձնապես հնարավորություն չկար»,- պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...