Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի նախագահին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է արտասահմանյան առաջնորդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ շնորհավորական ուղերձներ են ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդին, Խալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդներին։
«Դիմելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների առաջնորդներին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ մայիսի 9-ի սրբազան օրը հավերժորեն գրված է խորհրդային ժողովուրդների ճակատագրերում, և տասնամյակներ անց էլ հայրենիքի հերոսների սխրանքի վեհությունը չի մարում։
Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ ժողովուրդների բարեկամությունը, որը դիմացել է պատերազմի ծանր փորձություններին, այսօր ևս մնում է անխախտ հիմք՝ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման և համակողմանի համագործակցության ընդլայնման համար», - նշվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Հերթական համայնքների խոշորացում. նախագիծ
Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ քննարկվեց վարչատարածքային բաժանման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ...