Կոպիրկինն անդրադարձել է Հայաստանում «Թրամփի երթուղու» շուրջ ռիսկերին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Հայաստանի հարավային տրանսպորտային նախագծին ԱՄՆ մասնակցությունը Իրանի համար անվտանգային սպառնալիք կհամարվի։
Ըստ դեսպանի՝ «Թրամփի երթուղի» նախագծին Վաշինգտոնի ներգրավվածությունը լարվածության աճի պատճառ կդառնա տարածաշրջանում։ Կոպիրկինը նշել է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապող ենթակառուցվածքների ստեղծումը բախվում է վտանգների՝ հաշվի առնելով Իրանի անվստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը հավելել է, որ Մոսկվան հարգում է սեփական արտաքին կապերը դիվերսիֆիկացնելու Երևանի իրավունքը, եթե դա չի վնասում հայ-ռուսական համագործակցությանը։ Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանը չի մասնակցել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ դժգոհություն հայտնելով դրա կազմակերպիչների որդեգրած առճակատման մոտեցումից։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հ...