Հանտավիրուսի վտանգ. ԱՄՆ-ում սահմանել է արտակարգ իրավիճակի երրորդ մակարդակ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հանտավիրուսի բռնկմանը շնորհել են սպառնալիքների սանդղակի ամենացածր՝ երրորդ մակարդակը։
ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի մի քանի նահանգների առողջապահական մարմինների մասնագետները վերահսկում են նավով ճամփորդությունից վերադարձած այն ուղևորներին, ովքեր կարող էին վարակված լինել հանտավիրուսով։ «Մի քանի նահանգների առողջապահության մարմինների ներկայացուցիչները հայտնում են, որ նրանք հետևում են որոշ ուղևորների, որոնք վերադարձել են ԱՄՆ՝ նավի վրա գտնվելուց հետո, հնարավոր հանտավիրուսային վարակման առումով», — նշված է հրապարակման մեջ։
Տրված մակարդակը համապատասխանում է արձագանքման սովորական ընթացակարգին և փաստում է, որ բնակչության համար ռիսկը շարունակում է մնալ ցածր։ Այդուհանդերձ, ամերիկյան պատկան մարմինները խստացրել են համաճարակաբանական մոնիթորինգը։ Բռնկման պատճառով CDC-ն գործարկել է արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքման կենտրոնները, ինչը նշանակում է հատուկ աշխատանքային խմբի ձևավորում՝ վիրուսի տարածման դեմ պայքարի քայլերը համակարգելու և աջակցելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...