Քաղաքականություն
Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Ավինյանի նվերի վերաբերյալ Գոհար Ղումաշյանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու վերաբերյալ։ Այս մասին Auroranews-ին հայտնել են կոմիտեից։
Մասնավորապես` Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու փաստին՝ մատնանշելով «նախընտրական կաշառքների» հարցում իշխանությունների որդեգրած երկակի ստանդարտները։
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք դիմումը»,- հայտնել են կոմիտեից։