Այս յուրահատուկ երևույթը ներմուծել են գործող իշխանությունները. Քոչարյան
Էջմիածնում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները վերածվել են պայքարի ազգային արժեքների, եկեղեցու ու ինքնության համար։
«Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նախկինում ընտրությունները չեն եղել պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, ինչպես նաև հիմնական խոսույթը չի եղել պատերազմի ու խաղաղության ընտրությունը։ Ըստ նրա՝ այս յուրահատուկ երևույթը ներմուծել են գործող իշխանությունները՝ տարանջատելով ժողովրդին ու պատմությունը, ինչի համար պետք է պատասխան տան։ Հավաքի ժամանակ շեշտվել է, որ Էջմիածինը դարեր շարունակ եղել է հայության արժեքների, հավատի և ինքնության պահապանը։
Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է, և այդ ինքնության կրողը, պաշտպանողը` Հայ առաքելական սուրբ եկեղեցին, վտանգված է և թիրախավորված։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ»։
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր 6 սկզբունքները՝ անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հ...