14:00 Լուրերը մեկ տողով. Պաշտոնանկությունների շղթա, Մոսկվայի ուղերձները և փակ օդանավակայաններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Արարատի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից՝ համալրելով մարզային իրավապահ համակարգի պաշտոնանկությունների շարքը: Գործընթացը հաջորդել է Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործության դեպքին:
•Կառավարությունը նախատեսում է ներդնել կաթի արտադրության սուբսիդավորման նոր ծրագիր: Շեշտադրվում է նաև ժամանակակից խելացի անասնագոմերի զարգացման կարևորությունը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
•«Լուսավոր Հայաստան» Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե` ինչու են նախընտրական քարոզարշավը սկսել հենց Երասխից: Նա նշել է, որ իրենց համար առանցքային ու հիմնարար նշանակություն ունի Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը, որը վերաբերում է երկրի ինքնիշխանությանը։
•«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ասել է. «Ոչ ոք կռիվ չի ուզում։ Մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դրա մասին չմտածենք»։
•Բեռլինի ներքաղաքական խնդիրները սկսել են բացասաբար ազդել Եվրամիության որոշումների կայացման վրա: Գերմանիայի դիրքորոշման բացակայությունը դանդաղեցնում է մի շարք ոլորտների կարգավորումը:
•Ռուսաստանի նախագահը Հաղթանակի տոնի առթիվ ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարներին: Շնորհավորանքներ են հասցեագրվել նաև տարբեր ժողովուրդների:
•Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Եվրոպայից բխող հնարավոր ռազմական սպառնալիքների մասին: Մոսկվան արևմտյան կոչերը որակում է որպես ռազմավարական պարտություն հասցնելու փորձ:
•ԱԹՍ-ների հարվածների պատճառով Ռուսաստանի հարավային 13 օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: Սահմանափակումները կգործեն առնվազն մինչև մայիսի 12-ը:
•Ռուսական լրատվամիջոցները հայտնել են Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին: Պաշտոնական Երևանն առայժմ զերծ է մնում այս տեղեկության մեկնաբանությունից:
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...