ՌԴ ԱԳՆ-ն կանչել է ՀՀ դեսպանին՝ Երևանում Զելենսկու հայտարարություններից հետո
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է գերատեսչություն։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ կայացած հանդիպման ընթացքում դեսպանին հայտնել են, որ անընդունելի է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Հայաստանում «հարթակ» տրամադրելը ԵՄ հովանու ներքո անցկացված վերջին միջոցառումների շրջանակում, որտեղ հնչել են «Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ»։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան «արդարացիորեն վրդովված է այս կապակցությամբ և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագծի պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում է անհամատեղելի հայ-ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթի հետ»։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ դեսպանը հավաստիացրել է, որ ռուսական կողմի պնդումների մասին կզեկուցի Երևանին։
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել` հայտարարություն տարածելով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...