Երևանյան մթնոլորտն ազդել է Զելենսկու վրա. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանում կայացած Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտն ազդել է Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած միջոցառումը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակին հարվածելու վերաբերյալ Կիևի սպառնալիքների համատեքստում։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Զելենսկու վրա ազդեցություն է ունեցել մայիսի 4-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի ռուսաֆոբական միջավայրը, որին նա մասնակցել է հայկական կողմի հրավերով։
Զախարովան ընդգծել է, որ գագաթնաժողովի մասնակիցներից որևէ մեկը դիտողություն չի արել Զելենսկուն կամ դատապարտել նրան սրբապղծության համար, երբ վերջինս իր ամբողջ կերպարով ատելություն ու արհամարհանք է դրսևորել նացիզմի դեմ տարած մեծ հաղթանակի հանդեպ։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նկատել է, թե ինչպիսի հիստերիկ ու նյարդային արձագանք է առաջացրել Կիևում մայիսի 8-9-ը հրադադար հաստատելու վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի խիզախության շնորհիվ երթուղին բացվում է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը գտնվո...
Դանիել Իոաննիսյանը պատասխանել է Աննա Հակոբյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Աննա Հակոբյանին...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Մակրոնը վազել է Հանրապետության հրապարակում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան ժամերին վազք է իրականացրել Հանրապետության հրապարակում։ Հիշեցնեն...
Մակրոնի կոշտ հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ
«Շատերը երկար ժամանակ կարծում էին, թե Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավորության ներքո։ Սակա...