Ամերիկյան բանկի աշխատակցուհին անջատել է Հռոմի Պապի հեռախոսազանգը
Ամերիկյան բանկերից մեկի տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակիցն անջատել է հեռախոսը Հռոմի Պապ Լևոն Տասնչորսերորդի հետ խոսելիս, երբ նա ներկայացել է։ Այս մասին հայտնում է «Դը Նյու Յորք Թայմսը»՝ վկայակոչելով Իլինոյսից քահանա Թոմ Մակքարթիին, ով երկար տարիներ մտերիմ է Պապի հետ։
Ըստ Մակքարթիի՝ դեպքը տեղի է ունեցել Լևոն Տասնչորսերորդի գահակալումից մոտ երկու ամիս անց։ Պապը զանգահարել է ԱՄՆ-ում գործող բանկ՝ հեռախոսահամարն ու հասցեն փոփոխելու նպատակով։ Նա հանդես է եկել իր աշխարհիկ անունով՝ Ռոբերտ Պրևոստ։
Թեև պոնտիֆիկը ճշգրիտ է պատասխանել անվտանգության ստուգիչ հարցերին, բանկի աշխատակցուհին նշել է, որ դա բավարար չէ, և պահանջել է անձամբ այցելել ԱՄՆ-ում գտնվող բանկի մասնաճյուղ։
«Ես չեմ կարող դա անել։ Չէ՞ որ ես պատասխանել եմ բոլոր ստուգիչ հարցերին»,- արձագանքել է նա։
Պապը փորձել է պարզաբանել իր չներկայանալու պատճառը։
«Արդյո՞ք դա նշանակություն կունենար, եթե ես ասեի, որ ես Պապ Լևոնն եմ»,- հարցրել է նա։
Այս խոսքերից հետո բանկի աշխատակիցն անջատել է զանգը։ Հայտնի չէ, թե ինչպես է հանգուցալուծվել իրավիճակը և արդյոք Պապին հաջողվել է հեռավար փոխել տվյալները։
Լևոն Տասնչորսերորդն ընտրվել է Հռոմի Պապ 2025 թվականի մայիսին՝ Ֆրանցիսկոս Պապի մահից հետո։ Նա պատմության մեջ առաջին պոնտիֆիկն է, ով ներկայացնում է Միացյալ Նահանգները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...