ՏԵՍԱՆՅՈւԹ. Աղմկահարույց նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։
Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք 2026 թվականի հունիսի 7–ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։
Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում, այդ թվում՝ անանուն եղանակով, անհապաղ դիմել Կոմիտե՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈւԹ. Մակրոնը վազել է Հանրապետության հրապարակում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան ժամերին վազք է իրականացրել Հանրապետության հրապարակում։ Հիշեցնեն...
Փաշինյանի խիզախության շնորհիվ երթուղին բացվում է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը գտնվո...
Դանիել Իոաննիսյանը պատասխանել է Աննա Հակոբյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Աննա Հակոբյանին...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Մի քանի օրից կասեմ. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը խոստացել է մի քանի օրից պատասխանել ընտրություններում հաղթելու հնարավորությունների վերաբերյալ հա...