20:00 Լուրերը մեկ տողով. Պաշտոնանկությունների շղթա Վեդիում, ռազմական սպառնալիքներ և նավթային սկանդալ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վեդիում անչափահասների նկատմամբ բռնության գործով պաշտոնանկություններ են եղել։ Աշխատանքից ազատվել են Արարատի մարզային ոստիկանության և քննչական վարչության պետերը:
•ԿԸՀ նախագահը ներկայացրել է քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենաների օգտագործման կանոնները։ Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները պետք է ազատվեն պարտականություններից, իսկ պաշտոնական մեքենաները կարող են օգտագործվել բացառապես աշխատանքային նպատակներով։
•Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացները։ Վարչապետը վստահեցրել է, որ ստեղծված են հավասար պայմաններ ազատ և թափանցիկ ընտրությունների համար:
•«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է իր վարչապետի թեկնածուի անունը։ Հաջողության դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։
•Շենգավիթում քարոզչական պաստառի պատճառով միջադեպ և քաշքշուկ է տեղի ունեցել։ Քաղաքապետարանի աշխատակիցը հիվանդանոց է տեղափոխվել գլխի վնասվածքով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն պնդում է, որ վեճը հրահրել են թաղապետարանի ներկայացուցիչները։
•Ռուսաստանը Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարել է ժամանակավոր հրադադար։ Մոսկվան միաժամանակ զգուշացրել է Կիևի կենտրոնին հարվածելու պատրաստակամության մասին, եթե տոնակատարությունները խափանվեն: ԵՄ-ն այս հայտարարություններն որակել է որպես էսկալացիոն մարտավարություն։
•ԱՄՆ-ում հետաքննում են նավթային խոշոր գործարքների օրինականությունը։ Կասկածներ կան, որ որոշ առևտրականներ նախապես տեղեկացված են եղել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարություններից։ Կասկածելի գործարքները ապահովել են միլիարդավոր դոլարների եկամուտ։
•Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Առաջիկա օրերին ջերմությունը կավելանա 5-7 աստիճանով: Մայրաքաղաքում հնարավոր են կարճատև անձրևներ, իսկ մայիսի 10-ին տեղումներ չեն կանխատեսվում։
•Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր։ Եգիպտոսում ընթացող մրցաշարում նա երկամարտի 253 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...