19:00 Լուրերը մեկ տողով. Վեդիի ցնցող դեպքի նոր մանրամասները, դատախազի խիստ նախազգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Արտաշատի դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ մեղադրվողի նկատմամբ:
•Գլխավոր դատախազը նախազգուշացրել է, որ ընտրակաշառքի համար սահմանված է բացառապես ռեալ ազատազրկում, և պայմանական դատապարտում չի կիրառվելու:
•«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը հրաժարվել է մեկնաբանել այլ երկրների ղեկավարների խոսույթը՝ այն համարելով ոչ կոռեկտ:
•«Կալուգացի է եւ այդպիսին էլ կմնա». Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութով արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարություններին:
•Գագիկ Ծառուկյանի խոսնակը քննադատել է վարչապետի շեշտադրումները՝ դրանք որակելով որպես սեփական ձախողումների մեջ այլոց մեղադրելու փորձ:
•Մոսկվան հրապարակել է Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցողների ցանկը, որին Հայաստանի վարչապետը չի միանա:
•Չինաստանի պաշտպանության երկու նախկին նախարարներ կաշառակերության համար դատապարտվել են մահապատժի՝ առանց պատժի հետագա մեղմացման հնարավորության:
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...