Ժաննա Անդրեասյանի նախազգուշացումն ուսումնական հաստատություններում աշխատողներին
Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը որպես քաղաքացի պետք է չունենա և չարտահայտի իր դիրքորոշումը, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ՝ չի՛ թույլատրվելու: Ահազանգի պարագայում յուրաքանչյուր դեպքի մասով օրենքը գործելու է ամբողջ խստությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով առաջիկա օրերին մեկնարկող պաշտոնական քարոզարշավին:
Նախարարն ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին խստորեն զգուշացրել է պահպանել օրենքի պահանջը՝ ուսումնական գործընթացը զերծ պահելով քաղաքական քարոզչությունից:
Նա ընդգծել է, որ նախորդող տարիներին փոխվել են կրթության ոլորտի բոլոր օրենքները, և շատ հստակ մեխանիզմներ են նախատեսվել նման գործունեության պարագայում՝ սկսած աշխատանքի ազատումից մինչև մանկավարժական գործունեության իրավունքի սահմանափակում։
«Մենք, ըստ անհրաժեշտության, այդ բոլոր քայլերը ձեռնարկելու ենք և հետևողականորեն արձագանքելու ենք բոլոր ահազանգերին»,- հավաստիացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...