ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը եվրոպացիներին ցույց տվեց, թե ինչ «крутой» շեֆ ունի. Կարապետյան
«Երբ իրենց ղեկավարը այնտեղից հայտարարություններ է անում, իրենք ընդամենը գլուխները կախ պետք է լսեն»,- պատասխանելով հերթական հարցերին` ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցը հետևյալն էր. «Ալիևն իր հայտարարությունների մեջ, իր ելույթում, Արցախի ղեկավարներին անվանեց «ռազմական հանցագործներ», իսկ Արցախի ժողովրդին՝ «անջատողականներ», սակայն Նիկոլ Փաշինյանը որևիցե արձագանք չտվեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք»:
«Դե խոսելու իրավունք չունեն, այդպես է դրվածքը։ Ալիևն իր ելույթում ցույց տվեց, որ իր համար բացարձակ նշանակություն չունի եվրոպական ղեկավարների ներկայությունը Հայաստանում։ Միևնույն է, ինքը պլանավորում է 300,000 մարդ տեղափոխել Հայաստան, իսկ Փաշինյանն էլ ցույց տվեց եվրոպացիներին, թե ինչքան «крутой» շեֆ ունի ինքը»,- հավելել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ընկերոջ» օգնությունը չհասավ, երբ կարիքն ունեինք. Արարատ Միրզոյան
«Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք մտածել ենք, որ այս թշնամական իրավիճակում մեզ պետք է մեկ ուժեղ մեծ եղբայր, ընկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, ինչպես Սանդուի դեպքում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով Մոսկվայի պատվերով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Հայաս...