ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմաստն անբովանդակ, «գեղցի» մուտք սարքելու. Վիկտոր Մնացականյան
Լա՛վ, հասկանում եմ՝ չեք սիրում Երևանը, լա՛վ, պարզ ա՝ չեք հարգում մեր պետությունը, լա՛վ, ենթադրում եմ՝ չեք ճանաչում Գևորգ Թամանյանին ու չգիտեք նրա ավանդը մեր քաղաքում, լա՛վ, տեսանելի է՝ չունեք գեղագիտական ճաշակ, լա՛վ, վեջներդ չի, որ արդեն քանի տարի ա Կենտրոնի ամենատուրիստական փողոցի մայթը փակել եք ու տուժում են մնացած բիզնեսները, էլ չասեմ՝ հետիոտները, լա՛վ, օգտվում եք այսօրվա քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմից ու կոռուպցիոն դրսևորումներից: Եվ կարելի ա էս շարքը շարունակել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գործիչ Վիկտոր Մնացականյանը:
«Բայց, դուք կամ որևէ մեկը կարող ա բացատրել իմաստը ո՞րն է համաչափ, սիրուն հեղինակային, Թամանյանական մուտքը վերացնելը, շենքի ճակատային ճարտարապետությունը ամբողջությամբ խեղելը, ու փոխարենը՝ անհասկանալի, անբովանդակ, «գեղցի» մուտք սարքելը:
Որքան էլ՝ շենքը սեփական է ու կարող եք այն տնօրինել, կարող եք մոլորեցնել քաղաքային իշխանություններին, կարող եք չհավանել շենքը կամ շենքի ֆասադը, բայց քաղաքի, փողոցի ճարտարապետությունը, ինքնություն, երևանցիների հիշողությունը չհարգել չեք կարող»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...