Իրանը չի պատասխանել ԱՄՆ-ի խաղաղության նոր առաջարկին
Իրանը պաշտոնապես դեռևս չի արձագանքել ամերիկյան կողմի ներկայացրած մեկ էջանոց և 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկին։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել է Tasnim գործակալությունը:
Աղբյուրը հայտարարել է, որ ի հեճուկս «Աքսիոսի» պնդումների, թե կողմերը մոտ են պատերազմի դադարեցման համաձայնագրին, Իրանը դեռ պաշտոնական պատասխան չի տվել Վաշինգտոնի վերջին նախագծին։ Նշվում է, որ ամերիկյան առաջարկը պարունակում է մի շարք անընդունելի դրույթներ։ Ըստ աղբյուրի՝ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները փորձ են՝ արդարացնելու Դոնալդ Թրամփի հրաժարումը Հորմուզի նեղուցի հետ կապված նախնական պլանից։
Հայտնվում է նաև, որ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին էր փոխանցել 14 կետից բաղկացած տրամաբանական առաջարկներ, ինչից հետո ամերիկյան կողմը ներկայացրել է իր սեփական ծրագիրը։ Մինչ իրանական կողմն աշխատում էր պատասխանի վրա, ԱՄՆ-ի ձեռնարկած չմտածված քայլերը հանգեցրել են քննարկումների կասեցմանը։ Սակայն Թրամփի կողմից նախնական մտադրությունից հրաժարվելուց հետո, Իրանը վերսկսել է առաջարկների դիտարկումը։ Վերջնական որոշումը կրկին կփոխանցվի Պակիստանի միջոցով։
Ըստ գործակալության՝ իրանական պատվիրակության քննարկումների առանցքում պատերազմի դադարեցումն է, իսկ միջուկային թեման այս փուլում օրակարգում չէ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպվա...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...