Աբբաս Արաղչին հայտարարությամբ է հանդես եկել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում հայտարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման նպատակով արդարացի համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին։
Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպման ընթացքում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իրենց կողմից կընդունվի բացառապես համապարփակ ու արդարացի փաստաթուղթ։ Աբբաս Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի հրահրած պատերազմը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է, և Իրանը հետամուտ է լինելու սեփական շահերի ու իրավունքների պաշտպանությանը ամերիկյան կողմի հետ բանակցային գործընթացում։
Իսլամական հանրապետության ԱԳՆ նախարարը նաև գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում Պեկինի որդեգրած դիրքորոշման կապակցությամբ, որով դատապարտվում են Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները։ Ըստ Արաղչիի՝ ստեղծված իրավիճակում Իրանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զարգացման միտումներ ունի։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...