11:00 Լուրերը մեկ տողով. Խաղադրույքների արգելքից մինչև ամերիկյան հարված նավին և պատժամիջոցների շրջանցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Տեղի է ունենում Ազգային Ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը:
•ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է նպաստառուներին և միայն կենսաթոշակով ապրողներին խաղային գործունեությունից արգելելու օրենսդրական նախագիծը:
•Հայաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ:
•Չինաստանը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները՝ դրանք որակելով անօրինական:
•ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել թմրավաճառների և ահաբեկչական խմբերի կողմից օգտագործվող նավին: Գործողության հետևանքով նավը ոչնչացվել է, կան մարդկային զոհեր:
•Չինական փոքր ընկերությունները, շրջանցելով պատժամիջոցները, Իրան և Ռուսաստան են արտահանում ԱԹՍ-ների երկակի նշանակության բաղադրիչներ:
•Ապարանում մայիս ամսին ձյուն է տեղացել: Հիդրոօդերևութաբանության կենտրոնը հրապարակել է տեղումները պատկերող տեսանյութեր:
Նմանատիպ հոդվածներ
17:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում 2027-ին. նախարարի պարզաբանումը, Թրամփի կոշտ գրառումը. 4000 պարող հրապարակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2027-ին ապահովագրավճարների...
20:00 Լուրերը մեկ տողով. Վառելիքի գնաճից ու ՊԵԿ-ի նոր հարթակից մինչև Իրանի սպառնալիք. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է վառելիքի գնաճի տնտե...
17:00 Լուրերը մեկ տողով. Երկրաշարժ, Զելենսկին այցելի՞ Հայաստան, ի՞նչ է կատարվում «Ջերմուկի» շուրջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Թուրքիայում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները 2-3 բալ...
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...