ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է. Նիկոլ Փաշինյան
«Մեր իրականության մեջ էական և շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով՝ ասվում էր, օրինակ, էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է, և դա ճշմարտություն էր, և այս արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունները՝ էներգետիկ և մնացած առումներով:
Բայց ես ուզում եմ ասել, որ չնայած ոչինչ չի փոփոխվել պարամետրերում, բայց հիմա Հայաստանի Հանրապետությունն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է: Սա մեր ժամանակների ամենահետաքրքիր հանգամանքն է` կարող է երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից վերածվել և տրանսֆորմացվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի:
Հայաստանում նավթի և գազի հանքեր չեն հայտնաբերվել, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունի՝ արևային էներգիայի զարգացման բերումով: Եվ մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա»,- ասել է Փաշինյանը:
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը... ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դա...
Ընդդիմադիր ուժը չի կարող օտար երկրում նման խնդիր առաջացնել. Էդմոն Մարուքյան
«Էկոնոմիկայի նախարարը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդիրների հետևում կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական ջրային զանգվածը, որը չի օգտագործվում. Գառնիկ Դանիելյան
«Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտե...